Ապրիլ 18, 2024
7524 դիտում

ԱԱ-ում հնարավոր է Չալյանին Ջուլֆալակյանը փոխարինի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ Եվրոպայի առաջնությունում 7 մարզիկով թիմային պայքարում 4-րդ տեղը գրավելը լավ արդյունք է:

«Մենք երեք քաշային կարգում ըմբիշ չէինք հայտավորել, որովհետեւ երիտասարդներ են ու, միջազգային մրցաշարերում մասնակցելով, կկարողանան համապատասխան փորձ ձեռք բերել: Իսկ մյուս տղաներից ընդհանուր առմամբ գոհ եմ»,-ասել է մարզիչը:

Նա նշել է, որ հավաքականը մեկ ամիս հանգիստ կունենա, ըմբիշները կմարզվեն անձնական մարզիչների մոտ: Արդեն հունիսի 10-ից թիմը կնախապատրաստվի հոկտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը:

«Մինչ ԱԱ-ն մենք կունենանք հինգ ուսումնամարզական հավաք եւ երկու միջազգային մրցաշար: Այս ամենի արդյունքում էլ կկողմնորոշվենք, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու առաջնությանը: Իհարկե, ունենք առաջատարներ, ովքեր, եթե վնասվածքներ չունենան, կլինեն թիմի կազմում: Իսկ ահա 77 կգ քաշային կարգում, ըստ ամենայնի, ներկայացված կլինի Արսեն Ջուլֆալակյանը: Կարապետ Չալյանի ոչ հաջող մասնակցությունը ԵԱ-ում մտածելու տեղիք է տալիս: Տեսնենք, ինչպիսին կլինի վերջնական որոշումը, ամեն ինչ պարզ կլինի մրցումներից ու հավաքներից հետո»,-ընդգծել է Ջուլֆալակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին