Ապրիլ 16, 2024
8023 դիտում

Լեւոն Ջուլֆալակյան. Չպետք է կանգ առնենք ու բավարարվենք հաջողությամբ


Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալով:


Ջուլֆալակյանն ամփոփել է իր թիմի ելույթն ու նշել, որ ընդհանուր առմամբ գոհ է իր սաներից:

«Թիմում ունենք երիտասարդ ըմբիշներ, ովքեր առաջին անգամն էին մասնակցում նման խոշոր մրցաշարի եւ անփորձ էին: Նրանք դեռ կկարողանան շտկել սխալներն ու ավելի լավ մասնակցել: Արթուր Շահինյանի պարագայում մրցավարական անարդարություն եղավ, ինչից հետո նա զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից: Կարապետ Չալյանն անհաջող հանդես եկավ, նա չպետք է զիջեր այն ըմբիշին, որից պարտվեց: Կարեն Ասլանյանի մոտ աճ կա, նա ուրախացրեց բոլորիս: Իսկ մյուսներն արեցին այն, ինչին ընդունակ էին»,-ասել է գլխավոր մարզիչը:

Նա ընդգծել է, որ չպետք է կանգ առնեն ու բավարարվեն հաջողությամբ: Պարտավոր են շարունակել անընդհատ մարզումներն ու ձգտեն ամեն առաջնությունից էլ վերադառնալ մեդալներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին