Ապրիլ 30, 2024
7382 դիտում

ԵԱ-ի թիմային պայքարում հունահռոմեականները զբաղեցրել են 4-րդ տեղը


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Կասպիյսկում երեկ ավարտվեցին Եվրոպայի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի հանդիպումները:

Հայաստանի հավաքականին հաջողվեց նվաճել երեք մեդալ՝ երկու ոսկե եւ մեկ բրոնզե:



Լեւոն Ջուլֆալակյանի սաներից 4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) նման հաջողության հասավ առաջին անգամ:



Բրոնզե պարգեւի արժանացավ Կարեն Ասլանյանը (67 կգ), որը նույնպես նրա համար առաջին մեդալն էր մեծահասակների պայքարում:



Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին այս արդյունքով թիմային պայքարում ելույթն ավարտել է 4-րդ տեղում: Մարզիկները Հայաստան են վերադառնալու այսօր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին