«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով հաղթող է ճանաչվել Սուրեն Հարությունյանը:
Նա այս տարի կարատեի Աշխարհի առաջնությունում նվաճել է անկախ Հայաստանի առաջին բրոնզե մեդալը: Մարզիկը ստացել է 2341 ձայն (46,4 %):
Երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Հարությունյանը՝ 1392 ձայն (27,6 %), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլինա Ավանեսյանը՝ 475 ձայն (9,4 %):
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առցանց հարթակում քվեարկությանը մասնակցել է 5040 օգտատեր:
Ավելի վաղ որոշվել են նաեւ «Սպորտի ոլորտում տարվա լավագույնները»:



















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: