Մայիս 11, 2024
10828 դիտում

Կիեւի մրցաշարի վերջին օրը ըմբիշները կրկին մեդալներ են նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Կիեւում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, եւ մրցումային վերջին օրը հայ հունահռոմեականները նվաճել են 4 բրոնզե մեդալ:

Արմեն Մելիքյանը (60 կգ) ուժեղ է եղել Դենիս Չուբանովից (Ուկրաինա), 77 կգ քաշային Կարապետ Չալյանն առավելության է հասել ադրբեջանի Հասան Ալիեւի նկատմամբ:

Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) երրորդ տեղերի համար գոտեմարտերում եւս հաղթանակներ են տարել: Շահինյանը հաղթել է Օլեքսանդր Շիշմանին (Ուկրաինա), իսկ Մանուկյանը նրա հայրենակից Սեմյոն Նովիկովին:

Ավելի վաղ Լեւոն Ջուլֆալակյանի թիմից ոսկե մեդալակիր էր դարձել Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բրոնզե պարգեւի էլ արժանացել էր Սլավիկ Գալստյանը (63 կգ):

Հայաստանի ազատ ոճի ըմշամարտի հավաքականը մրցաշարում առանց մեդալների է մնացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին