Ապրիլ 20, 2024
exclusive
11788 դիտում

Կիեւի մրցաշարին հունահռոմեականները մեծ թիմով կմասնակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 2-ից Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Ծաղկաձորում կսկի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:


Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ըմբիշները պատրաստվելու են Կիեւի միջազգային մրցաշարին:

Mediamax Sport-ին մարզիչն ասել է, որ հանդես են գալու հունվարի 28-ին կայացած Հայաստանի առաջնության բոլոր հաղթողները: Նրանք են Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

«Մրցաշարին կմասնակցի նաեւ 77 կգ քաշային կարգում 2-րդ տեղը զբաղեցրած Արսեն Ջուլֆալակյանը: Մեզ կմիանա նաեւ Արթուր Ալեքսանյանը: Թիմը մրցավայր կմեկնի փետրվարի 22-ին»,- ավելացրել է Ջուլֆալակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին