Փարիզում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, եւ առաջինը պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Օլիմպիական խաղերի եւ Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս տարի եւս հրաշալի գոտեմարտեր անցկացրեց ու հաղթեց բոլոր մրցակիցներին՝ հասնելով եզրափակիչ:
Այստեղ նրա մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Մուսա Էվլոեւն էր: 25-ամյա հայ ըմբիշը կրկին իր բարձրության վրա էր, գործում էր վստահ, գեղեցիկ ու իրեն հատուկ հանգիստ ոճով: Արդյունքում, նա հաղթեց 3:1 հաշվով ու երրորդ անգամ անընդմեջ դարձավ Աշխարհի չեմպիոն:
Մինչ այդ Ալեքսանյանն ուժեղ էր եղել Իրանի, Վրաստանի եւ Ուզբկեկստանի ըմբիշներից:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Արթուր Շահինյանը (85 կգ) դուրս էին մնացել մեդալների համար մղվող պայքարից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: