Օգոստոս 14, 2025
131 դիտում

Խաչանովը վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Զվերեւի հետ հանդիպումը


Լուսանկարը` puntodebreak.com


Կարեն Խաչանովը վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտին հասցնել Ցինցինատիի մրցաշարի 4-րդ շրջանի հանդիպումը:

Նրա մրցակիցը՝ Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւն առաջին սեթում հաղթել է 7:5 հաշվով, երկրորդում էլ հասցրել էր 3 գեյմում առավելության հասնել, երբ Խաչանովը հրաժարվել է պայքարից: 

Նախորդ շաբաթ թենիսիստները մրցել էին Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում, Խաչանովը հաղթել էր ու դուրս եկել եզրափակիչ: Արդյունքում նա ելույթն ավարտել էր 2-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին