Օգոստոս 14, 2025
330 դիտում

Մեկնարկել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը


Լուսանկարը` Photolure


Մեկնարկել է սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք 2026 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը:

Արեւմտյան տրիբունայի տոմսերն արժեն 14-20 հազ. դրամ, արեւելյանը՝ 8-10 հազ. եւ 14 հազ. դրամ, հյուսիսայինն ու հարավայինը՝ 1000-2000 եւ 3000-4000 դրամ:

Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միմիայն առցանց, տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում, հայտնում է ՀՖՖ-ն:

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին