«Կրասնոդար»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հաստատել է, որ անգլիական «Սաութհեմփթոն»-ը լրջորեն ցանկանում է ձեռք բերել նրան:
«Տեղափոխության մասին դեռ վաղ է խոսել, բայց ամեն ինչ լուրջ է, ակումբն առաջարկություն է արել: Դեռեւս Կրասնոդարում չեմ եղել, կվերադառնամ ու կխոսեմ ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկու հետ: Կտեսնենք, թե միասին ինչ որոշման կհանգենք»,- matchtv.ru-ին ասել է ֆուտբոլիստը:
«Սաութհեմփթոն»-ը հանդես է գալիս անգլիական Չեմպիոնշիփում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: