Փետրվար 12, 2025
exclusive
10600 դիտում

Ըմբիշները պատրաստվում են առաջին վարկանշային մրցաշարին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Երեւանում պատրաստվում է Օլիմպիական վարկանշային մրցաշարերին:

Առաջին մրցաշարը կայանալու է ապրիլի 15-17-ը Սերբիայում: Այստեղ հանդես են գալու Ռոման Ամոյանը (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Mediamax Sport-ը ներկա է եղել թիմի մարզմանն ու զրուցել է հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

Այս պահին Ռոմանին հավասար ըմբիշ դեռ չունենք, ու Եվրոպայի վերջին առաջնությունը ցույց տվեց, որ նա մեծ եռանդով է աշխատում: Ռոմանը լավ է պատրաստվում ու վարկանիշ նվաճելու ձգտումը շատ մեծ է:

Կարապետը Եվրոպայում լավ հանդես եկավ: Քանի որ Սերբիայի մրցաշարը եվրոպական է լինելու ու անհամեմատ ավելի հեշտ, որոշեցինք, որ պետք է նրան հնարավորություն տալ: Եթե հանկարծ չստացվի, ապա երկրորդ մրցաշարին այս քաշում հանդես կգա Արսեն Ջուլֆալակյանը:

85 կգ-ում Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը հավասար ըմբիշներն են, պետք է երկուսին էլ պայքարելու հնարավորություն տալ: Սերբիայում ելույթ կունենա Արթուրը, եթե հանկարծ վրիպենք, ապա երկրորդին կմասնակցի Մաքսիմը:

Ծանր քաշում, ճիշտն ասած, խնդիրներ ունենք: Էդգար Խաչատրյանը երիտասարդ ու խոստումնալից ըմբիշ է, աշխատասեր է ու մեծ պոտենցիալ ունի: Սակայն այստեղ, ի տարբերություն մյուս քաշերի, փոխարինող չունենք: Այնպես որ, նա կմասնակցի բոլոր երեք մրցաշարերին էլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին