Փետրվար 12, 2025
126 դիտում

Էդուարդ Սպերցյան․ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել ու հանգիստ սրտով գնալ Եվրոպա


Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդար»-ի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ցանկանում է վերջապես տեղափոխվել Եվրոպա եւ հանդես գալ ավելի բարձրակարգ ակումբում։

Նա ծավալուն հարցազրույց է տվել Championat-ին, որից առանձնացրել ենք կարեւոր ասելիքները։

«Մարդիկ գրում են, թե Հայաստանի հավաքականն առաջ գնալու համար եմ ընտրել։ Բայց ես Հայաստանն ընտրել եմ 2021-ի մարտին, երբ Ռուսաստանի դեմ ոչ մի պատժամիջոցներ չկային։ Ես Ռուսաստանի ոչ մի տարիքային հավաքականում հանդես չեմ եկել։ Հիշում եմ, լավագույն ռմբարկուների ցանկում էի, իսկ ֆեդերացիայից ընկերական հանդիպումների մասնակցելու համար տարբեր տղաների էին հրավիրում, ովքեր իրենց ակումբներում պահեստային նստարաններին էին մնում։ Իմ անունը երբեք ցուցակում չի եղել։ Երբեք չեմ ափսոսել, որ ընտրել եմ Հայաստանը։

Լուսանկարը` Photolure


Հետաքրքրություններ տարբեր ակումբներից շատ կան։ Գործակալս մեկնել էր Փարիզ ու շփումներ ունեցել ՊՍԺ-ի հետ, բայց առաջարկություն այդպես էլ չստացա։

Ամենահստակ առաջարկը եղել է «Լանս»-ից, իսկ թե ինչու չստացվեց տեղափոխությունը, հարցրեք «Կրասնոդար»-ին։ «Յուվենթուս»-ից ու «Ժիրոնա»-ից ամռանը դիմել էին, նրանք եւս հետաքրքրվում էին ինձնով։

Ես պատրաստ էի գնալ ցանկացած ակումբ, նույնիսկ «Լանս»։ Բայց, եթե անկեղծ, նրանք «Կրասնոդար»-ին ավելի քիչ գումար էին առաջարկել, քան «Այաքս»-ը դրանից մեկ տարի առաջ։ Ինչպե՞ս կարող էի պնդել բաց թողնելու մասին, եթե մեկ տարում անհամեմատ ուժեղացել էի, իսկ գումարն ավելի քիչ էին տալիս։  

Լուսանկարը` FC Krasnodar


Չեմպիոնշիփ էլ կգնամ, ինչո՞ւ ոչ։ Անկեղծ, ես ուզում եմ գնալ, բայց չեմ կարող «Կրասնոդար»-ին այսպես թողնել։ Որպեսզի ինձ ազատ արձակեն, առաջարկությունը պետք է լավը եւ շատ հստակ լինի։ Ձմեռային պատուհանի ժամանակ դա չեղավ։

Այս ամենից չեմ հոգնել։ Ոչնչի մասին չեմ ափսոսում։ Խաղում եմ Ռուսաստանի ամենաուժեղ ակումբում։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, կտեսնենք։

Ես ցանկանում եմ «Կրասնոդար»-ի հետ տիտղոսներ նվաճել, որից հետո հանգիստ սրտով գնալ Եվրոպա»։

«Կրասնոդար»-ը Պրեմիեր Լիգայի Ձմեռային Գավաթում գրավել է 3-րդ տեղը։ Ռուսաստանի առաջնությունում թիմը 39 միավորով ընթանում է 1-ին տեղում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին