Փետրվար 12, 2025
155 դիտում

Խորեն Բայրամյան. Ցանկանում եմ շարունակել ելույթ ունենալ Հայաստանի հավաքականում


Լուսանկարը` Getty Images


«Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում իր հեռանկարների մասին:

33-ամյա ֆուտբոլիստը թիմում հանդես չի եկել 2023 թվականի մայիսից:

«Ինձ համարում եմ գործող ֆուտբոլիստ, իսկ հավաքականի խաղացող եմ, թե ոչ, թող որոշեն հրավիրողները: Այո, բարդ հարաբերություններ եմ ունեցել, բայց տեսնենք հետագայում ինչպես կդասավորվի: Կարեւորը, որպեսզի առողջ լինեմ ու շարունակեմ խաղալ, իսկ որքանով եմ արժանի լինել թիմում, թող իրենք որոշեն»,- sport24.ru-ին ասել է Բայրամյանը:

Նա ընդգծել է, որ ցանկանում է շարունակել ելույթ ունենալ հավաքականում եւ հաճույքով է շփվում Էդուրադ Սպերցյանի եւ Տիգրան Բարսեղյանի հետ. «Բոլորս կարոտում ենք իրար ու ցանկանում միասին խաղալ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին