Փետրվար 12, 2025
exclusive
3458 դիտում

ԵԱ-ում Հայաստանը 7 ազատ ոճայիններով է հանդես գալու


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 8-13-ը Լատվիայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նեկայացնելու են 7 ազատ ոճայիններ:

Mediamax Sport-ին հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ ԵԱ են մեկնելու Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ),  Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Շամիր Աթյանը (86 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Վերջերս ազատ ոճայինները մրցաշարի են մասնակցել Կիեւում ու 3 բրոնզե մեդալ նվաճել: Մարզչի խոսքով, թեեւ այդքան էլ գոհ չէ արդյունքից, սակայն իրենց առաջնային նպատակը ԵԱ-ին ու վարկանշային մրցաշարերին նախապատարստվելն է եղել:

«Մենք Կիեւում մինչեւ մրցաշար մեկնարկը հավաք ենք անցկացրել: Տղաները մինչեւ վերջին օրը մարզվել են մեծ ծանրաբեռնվածությամբ: Դեռ ժամանակ ունենք մինչեւ կարեւոր մրցաշարերը, որպեսզի ավելի լավ հանդես գանք»,-ընդգծել է մարզիչը:

Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ հանդես կգա Աթյանը, որը դեռ երիտասարդ է ու առաջին անգամ է հանդես գալու այդ ստուգատեսում: Իսկ Սաֆարյանն էլ ելույթ ոնենալու մինչեւ 70 կգ քաշային կարգում:

Մինչ փետրվարի 23-ը թիմը մարզվելու է Երեւանում, այնուհետեւ հավաքի է մեկնելու Բելառուս: Ընտրանու հետ են լինելու նաեւ Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Մուսա Մուրթազալիեւն ու Էդգար Ենոքյանը, որոնք պատրաստվում են վարկանշային մրցաշարերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին