Սեպտեմբերի 7-12-ը Լաս Վեգասում կայանալիք Աշխարհի վարկանշային առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մասնակցելու է 7 ըմբիշով:
Mediamax Sport-ի թղթակցին հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ ներկայացուցիչ չեն ունենալու միայն մեկ քաշային կարգում:
ԱԱ-ում հանդես են գալու Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը (86 կգ), Էդգար Ենոքյանն (97 կգ) ու Լեւան Բերիանիձեն (125 կգ):
Հայաստանի ընտրանին այսօր է վերադարձել Վրաստանից, որտեղ նախավերջին ուսումնամարզական հավաքն է անցկացրել ԱԱ-ից առաջ: Վերջին մարզումները թիմն անցկացնելու է ԱՄՆ-ում, որտեղ մեկնելու է օգոստոսի 30-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: