Փետրվար 11, 2025
198 դիտում

Հայաստանի կանանց հավաքականը Ծաղկաձորում պատրաստվում է ԱԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում ու պատրաստվում է մարտին Սերբիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։



Գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում է 11 բռնցքամարտիկ, հայտնում են ֆեդերացիայից:

Թիմում են նաեւ Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը եւ Էլիդա Քոչարյանը, որոնք վնասվածքներից ապաքինվելու պատճառով բաց էին թողել օրեր առաջ ավարտված Հայաստանի առաջնությունը:

12-օրյա հավաքի ընթացքում մարզչական կազմը հիմնական շեշտը դնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական որակները բարելավելու վրա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին