Տալլինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում Հայաստանի հավաքականից մասնակցել է 4 ըմբիշ ու նույնքան էլ մեդալներ նվաճել:
Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մրցաշարի հաղթողներ են դարձել Կարեն Խաչատրյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Իսկ մինչեւ 82 կգ Սամվել Գրիգորյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Հունահռոմեական ոճի ընտրանին տարին սկսել է ծաղկաձորյան հավաքով: Թիմը պատրաստվում է ապրիլի 7-13-ը Սլովակիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: