Փետրվար 11, 2025
92 դիտում

«Կրասնոդար»-ը Պրեմիեր Լիգայի Ձմեռային Գավաթում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ը 3-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի Ձմեռային Գավաթում:

Աբու Դաբիում կայացած խաղում այն 2:1 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Հաշիվը 51-րդ րոպեին բացել է Ջոն Կորդոբան, սակայն 64-ին բանակայինները խփել են պատասխան գնդակը՝ աչքի է ընկել Ռիֆատ Ժեմալետդինովը:

Կորդոբային հաջողվել է դուբլ ձեւակերպել ու հաղթանակ պարգեւել «Կրասնոդար»-ին: Էդուարդ Սպերցյանն ու թիմակիցները մրցաշարի բրոնզե մեդալակիր են դարձել:

Այսօր կայանալիք եզրափակչում մրցելու են «Սպարտակ»-ն ու «Զենիթ»-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին