Փետրվար 11, 2025
114 դիտում

Սպերցյան. Հավաքներին ամեն ինչ ձանձրալի է դառնում, իսկ Ձմեռային Գավաթը ոգեւորեց մեզ


Լուսանկարը` FC Krasnodar


Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի Ձմեռային Գավաթում 3-րդ տեղը զբաղեցնելուց հետո «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը նշել է, որ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը բարդ է ստացվել:


«Շատ ուրախ ենք հաղթանակի համար, քանի որ մրցում էինք ուժեղ թիմի դեմ: Առաջին կեսում բարդ էր, բայց երկրորդում ուղղեցինք սխալներն ու կարողացանք գոլեր խփել: Այս մրցաշարը լավն էր այն առումով, որ մրցակցություն ու ոգեւորություն առաջացրեց, երբ մեկ ամիս շարունակ հավաք ես անցկացնում, ամեն ինչ ձանձրալի է դառնում: Իսկ մենք կարողացանք պայքարել ու 3-րդ տեղը գրավել: Թեեւ միշտ բարձր նպատակներ ենք դնում մեր առջեւ, բայց չմոռանանք, որ դեռ նախապատրաստական փուլում ենք ու այս արդյունքով էլ պետք է գոհանանք»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է կիսապաշտպանը:

Սպերցյանին ուրախացրել է, որ «Կրասնոդար»-ի երկրպագուները ժամանել են Աբու Դաբի եւ ստադիոնում ներկա եղել իրենց խաղին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին