Փետրվար 11, 2025
155 դիտում

«Ինտեր»-ը 4 օրվա տարբերությամբ նորից է մրցել «Ֆիորենտինա»-ի հետ ու այս անգամ հաղթել


Լուսանկարը` FC Inter


4 օրվա տարբերությամբ «Ինտեր»-ը երկրորդ անգամ հանդիպել է «Ֆիորենտինա»-ի հետ ու այս անգամ հասել հաղթանակի:

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում Սիմոնե Ինձագիի սաները հաղթել են 2:1 հաշվով, օրեր առաջ նրանք 14-րդ տուրի հետաձգված խաղում նույն մրցակցին զիջել էին 0:3 հաշվով:

Միլանյան թիմի հաղթանակն ապահովել են Մարին Պոգրանչիչի ինքնագոլն ու Մարկո Առնաուտովիչի գնդակը: «Ֆիորենտինա»-ի կազմում 11-մետրանոցից աչքի է ընկել Ռոլանդո Մանդրագորան:

Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում է եղել ու փոխարինվել 65-րդ րոպեին:

«Ինտեր»-ը վաստակել է 54 միավոր ու Ա Սերիայի աղյուսակում 2-րդն է՝ առաջատար «Նապոլի»-ից հետ մնալով 1 միավորով:

Հաջորդ հանդիպումն այն անցկացնելու է փետրվարի 16-ին «Յուվենթուս»-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին