Փետրվար 11, 2025
739 դիտում

4 քաշային կարգում՝ ընդամենը 12 ծանրորդ․ Ավարտվեց Հայաստանի առաջնությունը


Լուսանկարը` Markus Koch


Ավարտվել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը, որին այս տարի մասնակցում էր բավական քիչ թվով մարզիկ՝ ընդամենը 30։


Մրցումային վերջին օրը մեկ մրցահերթում հայտավորված էր 12 ծանրորդ, ովքեր մրցում էին 4 քաշային կարգում։

Չեմպիոններ երկամարտի արդյունքներով դարձել են հետեւյալ մարզիկները՝ Դավիթ Հովհաննիսյան (96 կգ), Արա Աղանյան (102 կգ), Պետրոս Պետրոսյան  (109 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ)։

Մի քանի օրից տղամարդկանց թիմը մեկնելու է Ծաղկաձոր ու սկսելու է պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին