Փետրվար 11, 2025
387 դիտում

Հայաստանի ծանրամարտի առաջնության մրցումային 3 օրվա չեմպիոնները


Լուսանկարը` Photolure


Արդեն մի քանի օր է Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ընթանում է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը:

Երեկ որոշվել են 3 քաշային կարգերի՝ 73, 81 եւ 89 կգ հաղթողները։ Համապատասխանաբար առաջին տեղերն են գրավել Գոռ Սահակյանը (320 կգ),
Ռաֆիկ Հարությունյանը (328 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (340 կգ):

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոններ էին դարձել Վոլոդյա Սարգսյանը (55 կգ),
Գառնիկ Չոլակյանը (61 կգ) եւ Նարեկ Հովսեփյանը (67 կգ):

Առաջինը մրցաշարում պայքարի մեջ են մտել կանայք, որոնք որոշել են բոլոր չեմպիոններին։ Նրանք են Քրիստինե Բաբայանը (45 կգ), Մանե Ավանիսյանը (49 կգ), Տանզելա Գրիգորյանը (55կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Մերի Միսակյանը (64 կգ), Աննա Ամրոյանը (71 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Լիաննա Գյուրջյանը (87 կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին