Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեն պարգեւատրել է 2025 թվականին Աշխարհի առաջնություններում մեդալներ նվաճած մարզիկներին ու հավաքականների գլխավոր մարզիչներին։
Այս տարի Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Մալխաս Ամոյանն ու Վարազդատ Լալայանը, ովքեր հավասարը չեն ունեցել նաեւ Եվրոպայի առաջնություններում։ Նրանք պարգեւատրվել են 10-ական մլն դրամով։ Հունահռոմեական ըմբշամարտի ու ծանրամարտի հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Բաբալարյանն ու Փաշիկ Ալավերդյանը ստացել են 5-ական մլն։
Աշխարհի փոխչեմպիոններ Արթուր Դավթյանը եւ Մամիկոն Խաչատրյանը, ովքեր ԵԱ-ում դարձել էին համապատասխանաբար չեմպիոն ու փոխչեմպիոն, արժանացել են 7-ական, մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ 4 մլն-ի։
ԱԱ-ում բրոնզե պարգեւներ նվաճած Հրաչյա Պողոսյանը, Սլավիկ Գալստյանը եւ Արսեն Հարությունյանը ստացել են 4 մլն դրամ։ Ազատ ոճի ըմբշամարտի թիմի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը պարգեւատրվել է 2 մլն-ով։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: