Երեկ ավարտվել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը խոստովանել է, որ մեծ բավականություն է ստացել ծավալված պայքարից։
«Բավականին հաճույք ստացա գոտեմարտերից, ուրախ եմ, որ ի հայտ եկան նոր անուններ ու մի շարք երիտասարդներ հաղթանակներ տոնեցին փորձառու ըմբիշների նկատմամբ։ Մրցակցությունը շատ լավ երեւույթ է եւ եկող տարի անպայման փոփոխություններ կլինեն։ 3-4 քաշային կարգերում արդեն տեսնում եմ այն երիտասարդներին, ովքեր կփոխարինեն ավելի մեծերին»,-ասել է Բաբալարյանը։
Հավաքականը հունվարի 10-ից նոր մրցաշրջանին կսկսի պատրաստվել Ծաղկաձորում։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: