Դեկտեմբեր 18, 2025
101 դիտում

Սանդրո Պերկովիչ. Կոնֆերենցիաների Լիգայում շատ մոտ ենք մեր նպատակին


Լուսանկարը` FC Noah


Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլի վերջին խաղում այսօր կեսգիշերին «Նոա»-ն մրցելու է Կիեւի «Դինամո»-ի հետ:

Երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նշել է, որ ամեն ինչ արել է խաղացողներին մոտիվացնելու ու սպասվող խաղին տրամադրելու համար:

«Այսօր կտեսնենք, թե որքանով է դա ինձ հաջողվել: Խմբային փուլում արդեն արել ենք մեր աշխատանքն ու թեեւ մեր հիմնական նպատակին չենք հասել, բայց մոտ ենք: Իմ ֆուտբոլիստներից լավ խաղ եմ սպասում: Ուժեղ մրցակցի հետ ենք խաղալու, որը շատ հեղինակավոր է ու մեծ պատմություն ունի: Թիմը համալրված է ուժեղ ֆուտբոլիստներով, իսկ գլխավոր մարզչին վերջերս է փոխել: Հիմա «Դինամո»-ն այդքան էլ լավ արդյունքներ չի գրանցում: Շատ եմ հարգում մեր մրցակցին»,- ասել է Պերկովիչը:

Նա հիշել է նախորդ խաղում Երեւանում «Լեգիա»-ի նկատմամբ 2:1 հաշվով տարած հաղթանակը: Մարզիչը նշել է, որ այդ հանդիպումը շատ էմոցիոնալ է ստացվել ու այդքան էլ հեշտ չի եղել դրանից հետո տրամադրվել նոր դիմակայությանը: Սակայն իրենց տրամադրության տակ ժամանակ են ունեցել եւ կարողացել են լավ պատրաստվել. «Եթե ցանկանում ենք արդյունքի հասնել, պետք է «Լեգիա»-ի հանդիպման պես գործենք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին