Դեկտեմբեր 17, 2025
81 դիտում

Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից է


Լուսանկարը` FC Krasnodar


Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկն է:

Նրա տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի՝ 25 մլն եվրո է: Նույնքան արժե նաեւ Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի կիսապաշտպան Ալեքսեյ Բատրակովը: 20-ամյա ֆուտբոլիստի գինը 23 մլն եվրոյից բարձրացել է 25 մլն, ինչը նրան թույլ է տվել հավասարվել Սպերցյանին:

Հայաստանի հավաքականի ավագն այս մրցաշրջանում «Կրասնոդար»-ի կազմում մասնակցել է 25 հանդիպման ու դարձել 9 գոլի հեղինակ: Ազգային ընտրանու կազմում նա ԱԱ-ի ընտրական մրցաշարի 6 խաղում խփել է 2 գոլ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին