Դեկտեմբեր 17, 2025
121 դիտում

Դանա Ուայթ. Ծառուկյանը շատ լավ գիտի, թե ինչու չի ստանում գոտու համար մենամարտ


Լուսանկարը` Reuters


UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ անձնական հակակրանք չունի Արման Ծառուկյանի նկատմամբ:

«Արմանի հետ տարաձայնություն չունեմ: Նա տղամարդ է ու գիտի, թե կուլիսներում ինչ է տեղի ունենում, եւ որ մենք ամեն ինչ գիտենք: Նման բաների մասին երբեք հանրային չեմ խոսում, քանի որ լրագրողները մտածում են միայն դիտումների ու թեժ պատմությունների մասին»,- The Mac Life-ին ասել է Ուայթը:

Հավանաբար, նա նկատի ունի այս տարվա հունվարին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից Ծառուկյանի հրաժարվելը: Այն ժամանակ Ծառուկյանը նշել էր վնասվածքը, սակայն Ուայթի խոսքից հայտնի է դառնում, որ այլ պատճառ է եղել. «Այս գրողի տարած բիզնեսում տեղի են ունենում բաներ, որոնք տղամարդիկ իրար հետ են քննարկում: Նորից ինձ հարցնում են, թե ինչո՞ւ չի Արմանը գոտու համար մենամարտ ստանում: Նա շատ լավ գիտի, թե ինչու: Արմանը դեռ մեզ հետ է, չենք հեռացրել նրան կամ պահեստայինների նստարանին թողել: Նրա նկատմամբ որեւէ թշնամական տրամադրվածություն չունենք»: 

UFC-ն հրապարակել է այս տարվա վարկանշային աղյուսակը, որում ընդգրկված են տարբեր քաշային կարգի մարզիկներ: Արման Ծառուկյանը եւս ընդգրկվել է ու 15-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին