Դեկտեմբեր 17, 2025
74 դիտում

Հայտնի են The Best մրցանակաբաշխության հաղթողները


Լուսանկարը` Football Autopsie


Դոհայում կայացել է ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունը եւ պարգեւատրվել են 2025-ին իրենց լավագույնս դրսեւորած ֆուտբոլիստներն ու ֆուտբոլային մասնագետները։

Տղամարդկանց պայքարում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի ու ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն։ Այս տարի նա նվաճել էր նաեւ Ոսկե գնդակը։

Իսպանիայի ընտրանու եւ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին երրորդ անգամ անընդմեջ կանանց պայքարի հաղթողն է։ Մինչ այդ ոչ մի կին ֆուտբոլիստ նման արդյունք չի գրանցել։ 

Կանանց լավագույն մարզիչ է ճանաչվել Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Սարինա Ուեիգմանը, իսկ տղամարդկանցը՝ ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն։ Կանանց լավագույն դարպասապահը Հանա Հեփթոնն է, տղամարդկանցը՝ Ջանլուիջի Դոնարուման։

2025-ի տղամարդկանց հավաքականն ունի հետեւյալ տեսքը՝ Ջանլուիջի Դոնարումա,  Աշրաֆ Հաքիմի, Ուլիան Պաչո, Վիջիլ վան Դեյկ, Բրունու Մենդեշ, Ջուդ Բելինգհեմ, Պեդրի, Վիտինյա, Քոլ Փալմեր, Լամին Յամալ եւ Ուսման Դեմբելե։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին