Նոյեմբեր 10, 2024
6171 դիտում

Ազատ ոճի ըմբիշների կարծիքները Եվրոպական խաղերի մասին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի հավաքականը Երեւանում ուսումնամարզական հավաք է անցկացնում՝ պատրաստվելով Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին:

Խաղերի բացման արարողությունը կայանալու է այսօր, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մրցումները մեկնարկելու են հունիսի 17-ին:

Mediamax Sport-ը ներկա է եղել Հայաստանի հավաքականի մարզմանն ու ներկայացնում է ըմբիշների կարծիքներն առաջիկա խաղերի մասին:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյան

Երեք ուսումնամարզական հավաք ենք ունեցել, որոնք լավ են անցել: Ես լավ վիճակում եմ գտնվում, կանեմ ամեն ինչ, որպեսզի մեդալով վերադառնամ Հայաստան: Հիմնական մրցակիցներս Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ներկայացուցիչներն են, բայց մյուս երկրների ըմբիշներն էլ արդեն մեծ աճ են գրանցել, այնպես որ, հեշտ մրցակիցներ չկան:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյան

Հայ ազգը միշտ էլ հաղթող է եղել, ու մենք էլ հիմա գնում ենք Բաքու միայն հաղթանակի համար: Եվրոպական խաղերն առաջին անգամ են կայանում, ու բոլորն էլ ցանկանում են մեդալներ նվաճել: Ես էլ եմ ցանկանում հաղթել ու բարձրացնել մեր դրոշը:

Մ-23 տ. Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյան

Բնականաբար, մեզ շատ լավ չեն ընդունի Բաքվի դահլիճում, բայց մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի հաղթանակներ տանենք: Բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են, ես պատրաստ եմ այս խաղերին, մնացածը գորգը ցույց կտա:

Եվրոպայի արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիեւ

Ճիշտ է, ես ազգությամբ հայ չեմ, բայց ես հայկական դրոշ եմ բարձրացնում ու ներկայացնում եմ Հայաստանը: Այնպես որ, ինձ համար եւս կարեւր է այս խաղերին մասնակցելը: Ըմբշամարտը մի մարզաձեւ է, որտեղ ոչինչ խոստանալ չես կարող, բայց մարտական եմ տրամադրված ու փորձելու եմ որքան հնարավոր է լավ մասնակցեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին