Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը վերջին հավաքն է անցկացնում Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից առաջ:
Երեւանյան հավաքին մասնակցում են 5 ըմբիշներ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Մ-23 տ. Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Եվրոպայի արծաթե մեդալակիր Մուսա Մուրթազալիեւը (86 կգ):
Իսկ ահա Լեւան Բերիանիձեն (125 կգ) Եվրոպական խաղերին պատրաստվում է Վրաստանում, որտեղից էլ Հայաստանի հավաքականը մեկնելու է հունիսի 15-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: