Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (FIG) անդրադարձել է Համլետ Մանուկյանին, որն օրեր անց Աշխարհի գավաթում նորամուտն է նշելու մեծահասակների պայքարում։
«Աշխարհի պատանիների կրկնակի չեմպիոն Մանուկյանը հույս ունի հասնել ավելի մեծ հաջողությունների։ Կոտբուսում նա հանդես է գալու բոլոր վարժություններում, բացի օղակներից։
«Այս տարվա իմ նպատակն է լավ հանդես գալ բոլոր մրցաշարերում եւ տա Աստված մեդալ նվաճել»,-ասել է Մանուկյանը, որը համարվում է Հայաստանի տղամարդկանց հավաքականի ամենավառ հեռանկարային մարմնամարզիկներից մեկը:
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739520492_1326257.jpg)
Լուսանկարը` FIG
Նա ուրախ է, որ միջազգային ֆեդերացիան փոփոխություններ է կատարել միավորների բաշխման համակարգում եւ 2025-2028-ին Օլիմպիական մրցափուլի համար տարրերի թիվը կրճատել՝ 10-ից դարձելով 8։ «Դա շատ լավ է»,- անկեղծ պատասխանել է Մանուկյանը։
Շատ հայ պատանիների նման Մանուկյանը եւս տարված է եղել ըմբշամարտով, այն Օլիմպիական մարզաձեւով, որով իր ազգը գերազանցում է ուրիշներին։ Հայրը վստահ է եղել, որ լավ ըմբիշ դառնալու համար նա նախ պետք է զբաղվի մարմնամարզությամբ։
Տեսնելով, որ նրա մարմինը այս մարզաձեւում շատ լավ է դիմակայում, նա շարունակել է պարապել․ «Ես սկսեցի լավ հանդես գալ, իսկ հայրս այլեւս թույլ չտվեց երկու մարզաձեւերը համատեղել։ Ես նույնպես այդպես չէի ուզում»։ Նա մնացել է հենց մարմնամարզությունում։
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739520492_6526887.jpg)
Լուսանկարը` FIG
Ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն հայտնի է իր հստակ կատարողականությամբ, հատկապես՝ նժույգթափերում։ Այս վարժությունում է ցույց տվել իր ամենաբարձր որակները։ Ոճով նմանություն ունի իր ավագ թիմակիցներին՝ Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին․ «Մենք բոլորս մարզվում ենք միասին նույն մարզադպրոցում։ Դա ինձ շատ է ոգեշնչում։ Նրանցից շատ բան եմ սովորում, հատկապես, թե ինչպես վարժությունները մաքուր կատարել»։
Աշխարհի գավաթի 1-ին փուլում նա իրեն ցույց կտա ու կհանդիպի այնպիսի բարձրակարգ մրցակցության, ինչպիսին երբեք դեռ չի ունեցել։ Նժույգթափերում ընդգրկված են Աշխարհի կրկնակի մեդալակիր Ահմադ Աբու Ալ Սոուդը (Հորդանան), Փարիզ-2024-ի եզրափակիչ անցած Լորան դե Մունկը (Նիդերլանդներ), ԱԱ-ի եզրափակիչ դուրս եկած Ջոշուա Նաթանը (Մեծ Բրիտանիա), Նիլս Դունքելը (Գերմանիա) եւ Եվրոպայի մեդալակիր Մարիոս Գեորգիուն (Կիպրոս)։
![](https://mediamax.am/datas/znews/big_/2025/02/1739520492_7123496.jpg)
Լուսանկարը` FIG
«Մեծահասակների պայքարում ավելի դժվար է լինելու։ Կոտբուսում ձգտելու եմ վարժությունը ճիշտ ու հստակ կատարել։ Բայց իմ վերջնական նպատակն այս տարվա համար երկրիս պատիվը բարձր պահելն ու մեդալներ նվաճելն է։ Պետք է շատ աշխատեմ ու լավ մարզվեմ, որպեսզի կարողանամ մրցակցել փորձառու մարզիկների դեմ»,-ավելացրել է Մանուկյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: