Փետրվար 19, 2025
237 դիտում

Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը նորամուտը կնշեն մեծահասակների թիմում


Լուսանկարը` European Gymnastics


Փետրվարի 18-24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է Աշխարհի Գավաթի առաջին փուլը:

Առաջին անգամ մեծահասակների պայքարում հանդես կգան երիտասարդների պայքարում մեծ հաջողությունների հասած Համլետ Մանուկյանը եւ Մամիկոն Խաչատրյանը:

Աշխարհի գավաթին կմասնակցեն նաեւ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կայանալու է Բաքվում, որը հայ մարմնամարզիկները բաց են թողնելու, հայտնում են Հայաստանի մարմնամարզության հավաքականից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին