Հունվար 21, 2026
71 դիտում

Բռնցքամարտիկների հագեցած տարին կմեկնարկի Հայաստանի առաջնությամբ


Լուսանկարը` IBA


Բռնցքամարտիկների համար տարվա առաջին մրցաշարը կլինի փետրվարին կայանալիք Հայաստանի առաջնությունը:

Մարզիկները մրցաշարին պատրաստվում են իրենց անձնական մարզիչների գլխավորությամբ: Առաջնության արդյունքներով կձեւավորվի Հայաստանի հավաքականը, որը փետրվարի 21-27-ը Բուլղարիայում կմասնակցի Ստրանջայի մրցաշարին: Հենց Բուլղարիայում՝ Սոֆիայում է սեպտեմբերի 19-26-ը կայանալու Եվրոպայի առաջնությունը:

Ստրանջային մասնակցելուց հետո Հայաստանի ընտրանին Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում ու Երեւանում: Այնուհետեւ բռնցքամարտիկներն ապրիլի 20-ից Բրազիլիայում կմեկնարկեն Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում: Երկրորդ եւ երրորդ փուլերը տեղի կունենան Չինաստանում ու Տաշքենդում, հայտնում է ՀԱՕԿ-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին