«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում հյուրընկալել է «Արսենալ»-ին ու զիջել 1:3 հաշվով:
Լոնդոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գաբրիել Ժեզուսը, եւս մեկ անգամ աչքի է ընկել Վիկտոր Դյոկերեշը: Միլանցիների միակ գոլի հեղինակը Պետար Սուչիչն է:
Հենրիխ Մխիթարյանը, ով այսօր տոնում է 37-ամյակը, մնացել է պահեստայինների նստարանին:
«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայում հակառեկորդ է սահմանել՝ զիջելով 3-րդ խաղում անընդմեջ, հայտնում է Opta-ն: Ավելի վաղ թիմը պարտություն էր կրել «Լիվերպուլ»-ից եւ «Ատլետիկո»-ից:
«Արսենալ»-ը 7 խաղում վաստակել է առավելագույն 21 միավոր ու Չեմպիոնների Լիգայի առաջատարն է: «Ինտեր»-ն արդեն ապահովել է մասնակցությունը փլեյ-օֆֆում, այս պահին թիմը 12 միավորով 9-րդն է:
Խմբային փուլի վերջին խաղում թիմը հունվարի 28-ին մրցելու է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: