Նոյեմբեր 06, 2025
101 դիտում

Արտյոմ Բանդիկյան․ Հայաստանի հավաքականումում հանդես գալը մեծ պատիվ է


Լուսանկարը` https://pfc-cska.com/


Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանն ուրախ է, որ վերջապես հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից։


«Ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Երկար էի սպասել ու շատ ուրախ եմ։ Զգացողություններս աննկարագրելի են։ Ավելի վաղ 2-3 օր եղել եմ հավաքականի ճամբարում, զրուցել եմ թիմի մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Կհասկանամ այն ամենն, ինչ ինձնից կպահանջեն ու կփորձեմ օգուտ բերել Հայաստանի ընտրանուն»,- Բանդիկյանի խոսքերը մեջբերում է metaratings.ru-ն։


Հայաստանի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումներն անցկացնելու է նոյեմբերի 13-ին Հունգարիայի, իսկ 16-ին՝ Պորտուգալիայի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին