Շախմատի Աշխարհի գավաթի երկրորդ մրցափուլի 2-րդ պարտիաները եւս Հայաստանի բոլոր ներկայացուցիչները ոչ-ոքի են խաղացել։
Գաբրիել Սարգսյանը միավորը կիսել է Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել), Շանթ Սարգսյանը՝ Ջորջ Կորիի (Պերու), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ռաունակ Սադհվանիի (Հնդկաստան), իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Վլադիսլավ Արտեմեւի (ՖԻԴԵ) հետ:
Զույգերի հաղթողները հայտնի կդառնան այսօր, երբ նրանց միջեւ կայանան արագ ու կայծակնային շախմատի թայ-բրեյքեր։




















