22-ամյա Ալեքսանդր Կովալենկոն կարող է մոտ ապագայում համալրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:
Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, «Սոչի»-ի կիսապաշտպանը բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:
Այս մրցաշրջանում Կովալենկոն Ռուսաստանի առաջնությունում 10 հանդիպում է անցկացրել, իսկ Գավաթում 4 խաղի մասնակցել:
Կովալենկոյի մայրը հայ է, իսկ հայրը՝ կիսով չափ: Նա «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է:
Ավելի վաղ Կովալենկոն Հայաստանի հավաքականից հրավեր ստացել է, սակայն նախընտրել է հանդես գալ Ռուսաստանի թիմում: Նա մասնակցել է Ղրղզստանի դեմ ընկերական խաղին:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: