Նոյեմբեր 05, 2025
301 դիտում

Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների անունները


Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու խաղերի համար թիմ հրավիրված ֆուտբոլիստների անունները։

ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում նոյեմբերի 13-ին Հայաստանի ընտրանին ընդունելու է Հունգարիային, իսկ 16-ին հյուրընկալվի Պորտուգալիային։

ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ հրավիրվել են հետեւյալ ֆուտբոլիստները․

Դարպասապահներ՝ Օգնյեն Չանչարեւիչ, Հենրի Ավագյան, Արսեն Բեգլարյան

Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան, Սերգեյ Մուրադյան, Գեորգի Հարությունյան, Ստյոպա Մկրտչյան, Նաիր Տիկնիզյան, Էդգար Գրիգորյան, Էրիկ Փիլոյան

Կիսապաշտապններ՝ Էդուարդ Սպերցյան, Կարեն Մուրադյան, Ուկուչուկվու Իվու, Կարեն Նալբանդյան, Նարեկ Աղասարյան, Արտյոմ Բանդիկյան, Գոռ Մանվելյան, Նարեկ Գրիգորյան

Հարձակվողներ՝ Ժիրայր Շաղոյան, Վահան Բիչախչյան, Էդգար Սեւիկյան, Արթուր Սերոբյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Արայիկ Էլոյան։

Ընտրական խմբում հայ ֆուտբոլիստները 3 միավորով վերջին տեղում են, 10 միավորով առաջատարը Պորտուգալիան է, իսկ Հունգարիան 5-ով 2-րդն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին