Շախմատի Աշխարհի գավաթի 2-րդ շրջանի առաջին պարտիայում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները ոչ-ոքի են գրանցել:
Գաբրիել Սարգսյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ: Շանթ Սարգսյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսել է Պերուն ներկայացնող Ջորջ Կորիի հետ:
Ոչ-ոքի են ավարտվել նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանի ու հնդիկ Ռաունակ Սադհվանիի, Հայկ Մարտիրոսյանի ու ՖԻԴԵ-ն ներկայացնող Վլադիսլավ Արտեմեւի պարտիաները:
ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը հաղթել է հնդիկ Արոնյակ Գոշին:
Երկրորդ խաղափուլի դիմակայությունները մեկնարկելու են այսօր Երեւանի ժամանակով ժամը 13:30-ին:























