Ալբանիայի Դուրես քաղաքում այսօր ավարտվելու է ծանրամարտի մինչեւ 20 ու 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային նախավերջին օրը 5 հայ ծանրորդներից մեդալակիր են դարձել երկուսը։
Մ-23 տ. կանանց մինչեւ 86 կգ քաշային կարգում հայտավորված է եղել ընդամենը 4 ծանրորդ։ Այստեղ հավասարը չի ունեցել Լիանա Գյուրջյանը։ Նա պոկումում գրանցել է 102, հրումում՝ 130 կգ արդյունք ու նվաճել փոքր ոսկե մեդալներ։ Երկամարտի 232 կգ-ով Գյուրջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Այսօր Հայաստանը կներկայացնի եւս 5 մարզիկ։




















