Նոյեմբեր 04, 2025
744 դիտում

Էմմա Պողոսյանը երիտասարդական ԵԱ-ում 1-ին տեղն է գրավել


Լուսանկարը` IWF


Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ծանրորդները հերթական ոսկե մեդալն են նվաճել:

Մինչեւ 86 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Էմմա Պողոսյանը:

Նա պոկել է 105 կգ ու վարժությունում 3-րդ տեղը գրավել: Հրումը Պողոսյանը սկսել է 131 կգ-ից ու ռեկորդ սահմանել: Նրա 136 կգ-անոց մոտեցումը չեն հաշել, ու ծանրորդը քաշը երկրորդ փորձից է պահել գլխավերեւում՝ դառնալով վարժության առաջատար: Պողոսյանը երկամարտի 241 կգ-ով ոսկե մեդալ է նվաճել՝ 2 կգ-ով շրջանցելով թուրք Քան Բուսրային:

Այսօր Երեւանի ժամանակով պայքարի մեջ կմտնի Ալինա Սուքիասյանը (+86 կգ): Ավելի ուշ հանդես կգան նաեւ Միշա Մելքոնյանը (110 կգ), Լիանա Գյուրջյանը (86 կգ) եւ գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին