Երկու տարվա դադարից հետո նորից կայանալու է Հայաստանի ծանրամարտի առաջնություն:
Ինչպես հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, մրցաշարն անցկացվելու է փետրվարի 7-11-ն Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում:
Առաջնության անցկացումը դադարեցվել էր, քանի որ քոլեջի ծանրամարտի դահլիճում վերանորոգում էր ընթանում: Աշխատանքները սկսվել էին իրականացվել 2022 թվականի նոյեմբերից:




















