exclusive
1658 դիտում

Օլիմպիական հերթափոխի քոլեջը նորոգված ու մեծ դահլիճներ կունենա


Լուսանկարը` Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Լուսանկարը` Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Լուսանկարը` Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

Լուսանկարը` Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ


Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի բռնցքամարտի, ծանրամարտի, ձյուդոյի եւ ըմբշամարտի դահլիճները վերանորոգվում են:

Mediamax Sport-ին քոլեջի տնօրենի վարչատնտեսական գծով տեղակալ Սամվել Սարգսյանն ասել է, որ աշխատանքները սկսվել են նոյեմբերից: Հատկացումներն արվել են պետական բյուջեից:

«Ձյուդոյի դահլիճի շենքին ավելացվելու է երկրորդ հարկ եւ այն լինելու է միայն բռնցքամարտիկների տրամադրության տակ: Ձյուդոյի համար հատկացրել ենք մարզումային դահլիճ, բայց հետագայում ծրագրվում է կառուցել նորը: Բռնցքամարտի եւ ըմբշամարտի դահլիճը նույն համալիրում էր, այսուհետ այն ծառայելու է միայն ըմբիշներին: Աշխատանքներ են սկսվել նաեւ ծանրամարտի դահլիճում, որն ընդարձակվելու է եւ ավելանալու է շոգեբաղնիք»,-ասել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ ծանրամարտի եւ ըմբշամարտի մասնաշենքերի միջեւ ընկած տարածքում լինելու է բացօթյա մարզահրապարակ:

Դահլիճներում վերջին անգամ վերանորոգում արվել է 2005 թվականին «Հայաստան» հիմնադրամի կողմից:


Նշենք, որ 2020-ի մայիսին կառավարության որոշմամբ 176 մլն դրամ էր տրամադրվել քոլեջի հանրակացարանային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների համար:

Մեր ընտրանին