Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնարկել է Աշխարհի 2027 թվականի առաջնության որակավորման փուլում։
C լիգայի C6 խմբի առաջին խաղում հայ ֆուտբոլիստները երեք անպատասխան գնդակ են ընդունել Ղազախստանի ընտրանուց։ Վերջինս էլ հենց 3 միավորով խմբի առաջատարն է։
Արտակ Ադամյանի թիմը հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 14-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Բելառուսին։




















