Դեկտեմբեր 04, 2024
842 դիտում

Սիմոն Մարտիրոսյանը բաց կթողնի Աշխարհի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի Աշխարհի առաջնությունը Մանամայում կմեկնարկի դեկտեմբերի 6-ին։

Վաղը կկայանա IWF-ի համաժողովը, որի ժամանակ կորոշվեն նաեւ 2026, 27 եւ 28 թվականների Աշխարհի առաջնությունների անցկացման վայրերը։


ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես կգա ոչ թե 10, այլ 9 մասնակցով։ Նշվում է, որ Սիմոն Մարտիրոսյանն (+109 կգ) Աշխարհի առաջնությունը բաց կթողնի վնասվածքի պատճառով։

Հայ ծանրորդներից առաջինը ելույթ կունենա Գառնիկ Չոլակյանը (61 կգ)։ Նա հարթակ կելնի դեկտեմբերի 7-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին