Դեկտեմբեր 02, 2024
254 դիտում

ԱԱ-ում հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը


Լուսանկարը` Մեդիամաքս


Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկելու է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։


Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է ելույթների ժամանակացույցը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդես է գալու ամբողջական թիմով՝ 10 մարզիկով, որոնցից երկուսը հայտավորված են B խմբում։ Կանայք ներկայացված են երկու մասնակցով։ Մեր մարզիկների ելույթները ներկայացնում ենք Հայաստանի ժամանակով։

07․12, B խումբ, ժ․ 16։00՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ),
08․12, ժ․ 21։00՝  Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ),
09․12, ժ․21։00՝ Գոռ Սահակյան (73 կգ),
11․12, ժ․ 21։00՝ Անդրանիկ Կարապետյան (89 կգ),
12․12, ժ․ 18։30՝ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (96 կգ),
13․12, ժ․ 21։00՝ Արա Աղանյանը (102 կգ),
14․12, B խումբ, ժ․ 14։00՝ Պետրոս Պետրոսյան (109 կգ),
            A խումբ, ժ․ 18։30՝ Գարիկ Կարապետյան (109 կգ),
            ժ․ 21։00՝ Տաթեւ Հակոբյան (87 կգ),
15․12, ժ․ 18։30՝ Վարազդատ Լալայան եւ Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին