Դեկտեմբեր 22, 2024
718 դիտում

Բահրեյնը ծանրամարտի տնային ԱԱ-ում Գոռ Մինասյանից մեծ ակնկալիքներ ունի


Լուսանկարը` Մեդիամաքս


Բահրեյնը շարունակում է պատրաստվել դեկտեմբերի 6-15-ը մայրաքաղաք Մանամայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:


Երկիրն առաջին անգամ է ծանրամարտի նման մեծ մրցում անցկացնելու եւ առաջնությունը կազմակերպելու է Բահրեյնի Ազգային թատրոնի դիմացի տարածքում:

Տանտերերի կանանց ու տղամարդկանց հավաքականների կազմում 6 ծանրորդ է ելույթ ունենալու, որոնցից մեկը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանն է: Նրա նկատմամբ Բահրեյնում առանձնակի ուշադիր են ու ակնկալում են, որ հաջող է մասնակցելու նաեւ տնային Աշխարհի առաջնությունում:


Մինասյանը Բահրեյնը ներկայացնում է 2022 թվականից ու 2 տարվա ընթացքում հասցրել է 2 անգամ դառնալ Ասիայի չեմպիոն, մեկ արծաթե մեդալ նվաճել, հաղթել Ասիական խաղերում, Աշխարհի արծաթե ու բրոնզե մեդալակիր հռչակվել ու Փարիզի Օլիմպիական խաղերում 3-րդ տեղը գրավել:


Այս տարի ԱԱ-ի մասնակցությունից հրաժարվել է Լաշա Տալախաձեն, ու ոսկու համար պայքարողների հիմնական հավակնորդներից են նաեւ Մինասյանն ու Եվրոպայի չեմպիոն եւ Օլիմպիական արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին