Դեկտեմբեր 18, 2024
exclusive
204 դիտում

Հավաքականի բժիշկը ներկայացրել է վնասվածք ստացած հայ ծանրորդների վիճակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի հավաքականի բժիշկ Դավիթ Մոսինյանը Mediamax Sport-ի հետ խոսել է Աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք ստացած մարզիկներից։

«Գարիկ Կարապետյանը հրում վարժության ժամանակ վնասվածք ստացավ։ Նրա մոտ արմնկային հոդի խախտում կա, մոտ օրերս կունենանք հետազոտության վերջնական արդյունքները։ Կարծում եմ, որ մեկ ամսից իրեն լավ կզգա։

Հակոբ Մկրտչյանն ուսահոդի վնասվածք ուներ, որը բուժել էինք ու լիարժեք մարզումներ էր անցկացրել։ Մանամայում նախավարժանքի ժամանակ այն զգացնել տվեց, ինչի պատճառով չկարողացավ ելույթ ունենալ»,-ասել է Մոսինյանը։

Հայաստանի հավաքականն ԱԱ-ում նվաճել էր երկու մեդալ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը գրավել էր 3-րդ տեղը, իսկ Վարզադատ Լալայանը չեմպիոն էր հռչակվել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին