Հուլիս 01, 2025
93 դիտում

Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի 2-րդ շրջան


Լուսանկարը` Getty Images


Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ուիմբլդոնի մրցաշարում: Նա առաջին շրջանում հանդիպել է ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդի հետ:

2 ժամ 12 րոպե տեւած դիմակայությունն ավարտվել է Խաչանովի 7:5, 6:4, 6:4 հաշվով առավելությամբ: Հաջորդ շրջանում Խաչանովը հանդիպելու է իտալացի Ջուլիո Դզեպերի հետ: 

Էլինա Ավանեսյանն իր հանդիպումն անցկացնելու է այսօր, նրա մրցակիցը ղազախ Ելենա Ռիբակինան է:

Այս տարի Ուիմբլդոնը կայանում է հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,5 մլն ֆունտ ստեռլինգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին