ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվել են մի շարք հարցեր, որոնցից է եղել նաեւ Հայաստանի առաջնությում նոր ձեւաչափի ներդրումը։
Գործկոմի անդամները քննարկել են ակումբների ներկայացրած առաջարկները եւ որոշել, որ Հայաստանի առաջնության 2025/2026 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ: Առաջնությունը բաղկացած կլինի 3 շրջանից:
2026/2027, 2027/2028, 2028/2029 մրցաշրջանների առաջնություններին կմասնակցի առավելագույնը 10 թիմ:
Որոշվել է նաեւ, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբը չնայած ձեռք էր բերել Պրեմիեր լիգայում հանդես գալու իրավունք, կշարունակի ներկայացնել Առաջին խումբը: Պատճառը Կապանի «Լեռնագործ» մարզադաշտի չափորոշիչներին չհամապատասխանելն է։ Քանի որ ակումբը ցանկանում է զարգացնել ֆուտբոլը Սյունիքում ու խաղալ միայն Կապանում, նման որոշում է կայացվել։ Պրեմիեր լիգային կմասնակցի «Գանձասար»-ը, հայտնում է ՀՖՖ-ն։
Ուժի մեջ է մնացել հետեւյալը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերի արձանագրությունում մեկ թիմի կազմում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը եւ խաղադաշտում միաժամանակ գտնվող ֆուտբոլիստներից 3-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: